Մալաթիա-Սեբաստիայում աժիոտաժ է
Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանի համայնքապետարանում այս օրերին աննկարագրելի աժիոտաժ է։ Աշխատակազմում մի մասը տագնապներ ունի նախկին թաղապետ Արման Բարխուդարյանի նկատմամբ իրավական գործընթացների հետ կապված` որ կարող են նաեւ իրենց ներգրավել, մյուսները` նոր թաղապետի հայտնվելուց հետո առաջխաղացում ունենալու տասովկաների մեջ է։
Հատկապես ակտիվ է Մալաթիայի ԵԿՄ տարածքային կառույցի ղեկավար Գեղամ Խաչատրյանը, ով թաղապետարանում տնտեսվար է աշխատում, որդին էլ՝ Գեւորգ Խաչատրյանը, քաղաքաշինության եւ հողի օգտագործման բաժնում գլխավոր մասնագետ է: Հայր Խաչատրյանը մտերիմներին ասել է, որ որդուն շուտով Կոմունալի պետ են նշանակել, չէ որ իր ընկերը Ռոմիկ Մխիթարյանն է թաղապետ նշանակվել:
Հիշեցնենք, որ Մխիթարյանը ԵԿՄ Կենտրոն տարածքային կառույցի ղեկավարն է: Նա երեկ առաջին անգամ ոտք է դրել համայնքապետարան։ Ուշագրավ է, որ Ռոմիկ Խաչատրյանին «ներկայացնելու» արարողությանը ներկա է գտնվել նախկին թաղապետ, նախօրեին բերման ենթարկված Արման Բարխուդարյանը: Իսկ նոր ղեկավարին ներկայացրել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը: