Իսրայելը նշել է հրադադարի պայմանը
Իսրայելը դեմ է հրադադարի ցանկացած փորձի, եթե այն չի ներառում պատանդների ազատ արձակումը: Այս մասին հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավար Բենիամին Նաթանյահուն։
«Բացի այդ, Իսրայելի կառավարությունը պատրաստ չէ թույլ տալ վառելիքի մատակարարումը Գազայի հատված: Մենք ձգտում ենք նվազագույնի հասցնել մեր զինվորներին սպառնացող վտանգը, սակայն կանենք հնարավոր ամեն ինչ մեր թշնամիներին հաղթելու համար»,- հավելել է նա, հաղորդում է Vesti Israel-ը: