Դատարանը 10 միլիոն դրամի գրավ է սահմանել Կարապետ Գուլոյանի նկատմամբ
Հակակոռուպցիոն դատարանը վերացրել է Աբովյանի նախկին քաղաքապետ Կարապետ Գուլոյանի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը, սակայն նրա նկատմամբ 10 միլիոն դրամի գրավ է կիրառել։
Որոշումը հրապարակել է դատավոր Արամ Գրիգորյանը։