«Ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»․ Տաթև Վիրաբյանն՝ իրեն զրպարտողներին
Փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է ազատազրկման մեջ գտնվող Տաթև Արցախի՝ Տաթև Վիրաբյանի հետ իր զրույցի մանրամասները և Տաթև Վիրաբյանի անունից փոխանցել ․
«Ինձ քաղբանտարկյալ եք սարքել, որ լեզուներդ ազատ շա՞ղ տաք, որ ինձ զրպարտե՞ք: Ամոթ ունեցեք, մի ջղաձգվեք: Ես ազատ եմ եղել և շարունակում եմ ազատ մնալ, իսկ դուք՝ հոգով ազատազրկված»:
Զրպարտության համար դատական հայց կներկայացվի:
2) Անիտային (էն, որ հարցազրույցում Նիկոլին փռչոտ-փնթի է անվանում).
«Իմ մասին սուտ մի խոսիր, որ ստիպված չլինեմ քո մասին ճիշտը խոսել: Գիտես, որ դա քեզ դուր չի գա: Բայց նաև, ինչպես ասել եմ քեզ ժամանակին՝ քո ժամանակը չունեմ»:
3) Առողջականի մասին.
«Լավ եմ, ամեն բան կարգին է: Մի անհանգստացեք, կկազդուրվեմ»:
4) Ընդհանուր իրավիճակի մասին.
«Այս 5 տարում այնքան բանի միջով եմ անցել, որ բանտը խաղալիք է թվում»:
5) Ապագայի մասին
«Ապագան լույսով եմ տեսնում: Մենք միասին հաղթելու ենք խավարն ու չարը»:
6) Իրեն աջակցողներին.
«Շնորհակալ եմ անսահման, որ ունեմ ձեզ: Դուք իմ ուժն եք ու հաղթանակիս երաշխիքը»: