Իսրայելը չի համաձայնի Գազայում զինադադարի հաստատմանը առանց պատանդների ազատ արձակման. Նեթանյահու
Իսրայելը չի համաձայնի Գազայի հատվածում մարդասիրական դադարի հաստատմանը, քանի դեռ ազատ չեն արձակվի պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ կազմակերպության կողմնակիցների կողմից որպես պատանդ պահվող անձինք։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպումից հետո։
«Ես նրան (Բլինքենին) ասացի, որ մենք կշարունակենք պայքարել մեր ողջ ուժով և հրաժարվում ենք մարդասիրական զինադադարից, քանի դեռ պատանդներն ազատ չեն արձակվի», – ասել է Իսրայելի վարչապետը:
«Մենք դեմ ենք նաև Գազայի հատված գումար փոխանցելուն», – հավելել է նա։
Նեթանյահուն նաև նշել է, որ բարձր է գնահատում ԱՄՆ դիրքորոշումը պաղեստինա-իսրայելական հակամարտության ներկայիս վատթարացման վերաբերյալ և երախտապարտ է Բլինքենի Իսրայել կատարած այցերի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ իշխանությունների և այդ երկրի ժողովրդի աջակցության համար։