«Հայաստան» դաշինքի ազատ մանդատը կփոխանցվի Լևոն Քոչարյանին
ՀՅԴ-ական Գերասիմ Վարդանյանը քիչ առաջ հանդես եկավ հայտարարությամբ, որ մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
Վարդանյանը ԿԸՀ ներկայացրած «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուների ընտրական ցուցակում 49-րդ համարն էր։ Ըստ այդմ՝ մանդատը կփոխանցվի ցուցակի հաջորդ համար Լևոն Քոչարյանին՝ Ռոբերտ Քոչարյանի որդուն։
Հիշեցնենք, որ Քոչարյանն այս պահին կալանավորված է։
Նշենք նաև, որ օրեր առաջ Արմեն Չարչյանը հայտարարել էր, որ վայր է դնում մանդատը։