Քոչարյանական ցուցակի պատգամավորների թեկնածուները ինքնաբացարկ են ներկայացրել, որպեսզի հերթը հասնի կալանավորված կրտսեր Քոչարյանին
Օրերս պատգամավորական մանդատը վայր էր դրել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանը։
Նրան հաջորդող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 47-րդ, 48-րդ և 49-րդ համարներում համապատասխանաբար ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝ Միհրդատ Մադաթյանը, Անժելա Նալբանդյանը և Գերասիմ Վարդանյանը ինքնաբացարկ են ներկայացրել ԿԸՀ։
Այդ մասին տեղեկությունը Civic.am-ի հետ զրույցում հաստատեցին ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Սեդա Ղուկասյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքի 50-րդ համարը Ռոբերտ Քոչարյանի որդի Լևոն Քոչարյանն է։
Ինքնաբացարկների վերաբերյալ ԿԸՀ նիստը կկայանա երկուշաբթի, ժամը 15․00-ին։