Կրեմլը չգիտի, թե արդյոք «Վագներ» խումբը կարող է Պրիգոժինի որդին գլխավորել
Կրեմլում անհայտ է, թե արդյոք «Վագներ» խումբը կարող է գլխավորել Եվգենի Պրիգոժինի որդին՝ Պավելը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։
«Այս հարցը մեզ համար չէ։ Սա մեր թեման չէ, և ես այստեղ որևէ տեղեկության չեմ տիրապետում»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հաղորդագրությունները մեկնաբանելու խնդրանքին։