Ադրբեջանը ԼՂ-ում մնացած փոքրաթիվ հայերին «վերաինտեգրում» է, արդեն վերցրել է նրանց անձնագրերը և նորը չի տվել
Ադրբեջանի կառավարությունը Ստեփանակերտում սկսել է 24-ժամյա ռադիոհեռարձակում Լեռնային Ղարաբաղում մնացած 50-ից ավելի հայերի համար։ Այս մասին «X»-ի իր միկրոբլոգում գրել է ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը։
«Դա ռուսական հեռարձակում է «վերաինտեգրման» մասին, որին հաջորդում է Ալիևի ելույթը ադրբեջաներեն։ Ադրբեջանն արդեն վերցրել է հայերի անձնագրերը և նորը չի տվել»,-գրում է լրագրողը։