Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո. Արարատ Միրզոյան
Հայաստանի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
«Մենք դեռևս 1990-ականներից ունենք Հայաստանի Հանրապետության տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ ու հիմա ունենք: Ինձ հայտնի է այդպիսի շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք, որ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության ներքո», - նշեց ԱԳ նախարարը: