Վթարից հետո ինչ վիճակում է գտնվում Ալլա Լևոնյանը. մանրամասներ
Երգչուհի Ալլա Լևոնյանը վթարի է ենթարկվել։
Shamshyan.com-ը հայտնել էր, որ նոյեմբերի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում «Աբովյան պուրակ»-ում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա Ալլա Լևոնյանի վարած Toyota Highlander մակնիշի ավտոմեքենան և 40-ամյա Արթուր Գևորգյանի վարած Zhongtong մակնիշի ավտոբուսը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: ArmLur.am-ի հետ զրույցում երգչուհին հայտնեց, որ ամեն բան կարգին է, փոքրիկ միջադեպ է եղել, որի արդյունքում, փառք Աստծո, ոչ մեկ չի տուժել։
«Ամեն բան կարգին է, ես լավ եմ, շնորհակալություն»։
Ինչ վերաբերում է հիվանդանոց տեղափոխված անձին` Ալլան նշեց, որ նրա վիճակը ևս լավ է, պարզապես կտրուկ արգելակելու ժամանակ ավտոբուսի մեջ կինը ընկել է, բնականաբար պետք է տեղափոխեին հիվանդանոց: Բարեբախտաբար հնարավորինա շուտ տուն է հասել, քանի որ լուրջ բան չի եղել։
Հավելենք, որ Լևոնյանը ինստագրամյան իր էջի սթորի բաժնում պարզաբանել է.
«Քանի որ ստանում եմ բազմաթիվ զանգեր, որոշեցի այս տարբերակով գրել…
Սիրելի ընկերներ, հարազատներ, հետևորդներ, համացանցում քիչ առաջ տարածվել է նյութ՝ ավտովթարի մասին՝ իմ մասնակցությամբ…
Շնորհակալ եմ անհանգստության համար։
Փառք Աստծուն փոքրիկ միջադեպ էր, ոչ ոք չի տուժել, ամեն բան կարգին է»։