«Հրապարակ». Քաղաքապետարանի վարչության պետը, տեղակալներն ու այլ աշխատակիցներ ազատման դիմումներ են գրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ աշխատանքից ազատվել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժ/պ Խորեն Գրիգորյանը։ Վերջինիս ազատման պատճառը, ըստ մեր աղբյուրի՝ քաղաքապետարանում ոլորտային բաժանումն է եղել: Գրիգորյանի ղեկավարած ոլորտը դրվել է փոխքաղաքապետ Լեւոն Հովհաննիսյանի կուրացիայի տակ, սակայն հիշյալ երկու պաշտոնյաները միմյանց հետ լարված հարաբերությունների մեջ են:
Գրիգորյանը ամեն բան արել է, որ աշխատի Ավինյանի ենթակայության ներքո, բայց որոշումը ամենաբարձր մակարդակով է կայացվել եւ փոփոխման ենթակա չէ: Արդյունքում՝ Գրիգորյանը, իր երկու տեղակալները եւ բաժնի երեք մասնագետները, ըստ մեր աղբյուրի, ազատման դիմումներ են գրել:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Պնախարար Սուրեն Պապիկյանի մտերիմն է, հնարավոր է նա աշխատանքի անցնի Պապիկյանի քավոր՝ Նարեկ Մկրտչյանի ղեկավարած սոցապնախարարությունում:
Չի բացառվում, սակայն, որ այս ազատումներն այլ պառճառով են: Առաջիկայում կփորձենք մանրամասներ պարզել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում