Մեսսին չի նվաճել MLS-ի «Լավագույն նորեկ» մրցանակը
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին չի նվաճել MLS-ի «Լավագույն նորեկ» մրցանակը, հայտնում է Armsport.am-ը։
Մրցանակը բաժին է հասել «Ատլանտա Յունայթեդի» հարձակվող Գեորգիոս Յակումակիսին: Հույն ֆուտբոլիստը MLS-ի կանոնավոր առաջնությունում անցկացրել է 28 հանդիպում և խփել 17 գոլ՝ Լուչիանո Ակոստայի հետ կիսելով առաջնության ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը։
Լավագույն նորեկ մրցանակի համար պայքարում էին նաև Լիոնել Մեսսին («Ինտեր Մայամի») և Էդուարդ Լյովենը («Սենթ Լուիս Սիթի»): Արգենտինացին կանոնավոր առաջնությունում անցկացրել է 6 հանդիպում և գոլ+փոխանցում համակարգով վաստակել 3 (1+2) միավոր։ Լյովենն ունի 30 խաղ և 15 (6+9) միավոր։