Մոսկվայում պետական դավաճանության մեղադրանքով Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը պետական դավաճանության գործով ձերբակալել է Ռուսաստանի քաղաքացու:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանում:
«Դատարանը Մ.Ի. Ռիլովի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանավորումը»,- ասել են «ՌԻԱ Նովոստի-ին:
Մեղադրանքի էությունն ու ՌԴ քաղաքացու ինքնությունը դատարանում չեն բացահայտել՝ գործի գաղտնիությամբ պայմանավորված: