Անձնական կյանքի գաղտնիությունը խախտելու և շորթում կատարելու համար հետախուզվող 34-ամյա կինը հայտնաբերվել է
Ոստիկանությունից տեղեկացնում են․
«Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները նոյեմբերի 1-ին Խուդյակովի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել 34-ամյա Աննա Ե.-ին, որը սեպտեմբերի 20-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 204-րդ (Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը) և 258-րդ (Շորթումը) հոդվածների մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին»: