Դքսուհի Քեյթն այցելել է մանկական հոսփիս
Ուրբաթ օրը կեսօրին դքսուհի Քեյթն այցելել է Լոնդոնում գտնվող հոսփիսներից մեկը: Քեյթն իր հովանավորության ներքո է վերցրել EACH-ը` երեխաների համար նախատեսված հոսփիսների ասոցիացիան: 31-ամյա դքսուհին հանդիպել է Shooting Star-ի աշխատակիցների, երեխաների և նրանց ծնողների հետ:
«Այս հիվանդությամբ տառապող երեխաներին անհրաժեշտ է մեր բոլորի օգնությունը»,-ասել է նա:
«Գլխավոր նպատակն այս դեպքում, երեխաների ցավերը մեղմելն է, նրանց կեցության համար համապատասխան պայմաններ ստեղծելը: Ես պատրաստ եմ թե' ֆինանսապես, թե' հոգեպես աջակցել երեխաներին»: