Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
![](/timthumb.php?src=disc/02-11-23/80dc1bcb982a79a559fbfba67803daee.jpg&w=450)
Հայաստան այցելած Էստոնիայի Հանրապետության Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մատի Ռայդմայի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայյմանագիր» խմբակցության պատգամավոր, Հայաստան-Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանի ուղեկցությամբ նոյեմբերի 2-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: