Բաքուն հրապարակել է ձերբակալված և պահվող ևս մեկ արցախցու անուն
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտնել է Արցախի քաղաքացի Մադաթ Առաքելի Բաբայանի «ձերբակալման» մասին:
Հաղորդվում է, որ Բաբայանը առևանգվել է դեռևս սեպտեմբերին, սակայն նրա այսպես կոչված «ձերբակալության» մասին տեղեկացվել է այսօր:
Նրան մեղադրել են ազգային թշնամանք հրահրելու նպատակով ահաբեկչական գործողություններ կատարելու շինծու մեղադրանքով:
Ադրբեջանը հայտնում է, թե, իբր, հարցաքննության ժամանակ Բաբայանը խոստովանել է մեղքը: