Ճանապարհատրանսպորտային պատահարները՝ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին, ժամը 14.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ: Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է Երևանի Արցախի փողոցում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Գրիբոյեդով գյուղի սկզբնամասում «Նիսան» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ջրատարի մեջ. 20-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Աբովյան քաղաքի Էլար թաղամասում իրար են բախվել «Ֆոլքսվագեն» և «Մերկուրի» մակնիշի ավտոմեքենաներ. «Ֆոլքսվագենի» 57-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Նոյեմբերի 1-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Տավուշի մարզի Գետահովիտ բնակավայրում իրար են բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2107»-ի 45-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: