2023 թվականի վերջին Թուրքիայում գնաճը կանխատեսվում է 65 տոկոս
Թուրքիայի Կենտրոնական բանկը թարմացրել է 2023 թվականի վերջի գնաճի կանխատեսումը` այն դարձնելով 65%:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողներին հայտնել է Թուրքիայի կենտրոնական բանկի նախագահ Հաֆիզե Գայե Էրքանը՝ ներկայացնելով երկրի տնտեսության վիճակի մասին զեկույցը։
«Կենտրոնական բանկն այս տարեվերջի միջին գնաճի կանխատեսումը ճշգրտել է՝ այն կլինի մինչև 65 տոկոս։ 2024 թվականին ակնկալում ենք 36 տոկոս գնաճ, 2025 թվականին՝ 14 տոկոս։ Մեր վերանայված նվազագույն և առավելագույն գնաճի միջանցքը 2023-ի համար 62-68% է, 2024-ի համար՝ 30-42%»,-նշել է նա։