Թուրքերը մտել էին քաղաք, աղջկաս սիրտը վախից ճաքեց, երեխաս մահացավ․ Oragir.News (տեսանյութ)
«Սեպտեմբերի 19-ին, որ կռիվը սկսվեց, մտանք պադվալները, կրակոցների ձայները պարզ լսվում էին, թուրքերը մտել էին քաղաք։
Աղջկաս սիրտը վախից ճաքեց, ասում էր՝ մամա՛, չեմ դիմանում: Ա՜խ, մաման ի՞նչ աներ… Երեխաս մահացավ։ Էդ կրակոցների տակ հողին ենք հանձնել, էդ օրերին դագաղ չկար, որ կողմ շրջվում էիր, մարմիններ էին», - Oragir.News-ի հետ զրույցում պատմել է Ստեփանակերտից բռնի տեղահանված 76-ամյա Լենորա Մնացականյանը։
Արցախցի կինն ասում է՝ 90-ականներից տեսել է պատերազմներ, մի քանի անգամ տուն են կորցրել, հետո ամեն ինչ նորից ստեղծել, բայց այս անգամ ցավը խորն է, բռնի տեղահանվել են։
«Չորս պատերազմ եմ տեսել, մեկը մյուսից ահավոր: Ինչքան զոհեր, վիրավորներ տվեցինք, էս վերջին պատերազմում էլ տունուտեղ կորցրինք, երկիր կորցրինք։ Էրդողանի զինվորները կոտորեցին մեր ժողովրդին։ Շատ ահավոր բաների միջով ենք անցել, ամեն դարդ ու ցավ տեսել ենք», - պատմել է արցախցի կինը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։