Պարեկները կանգնեցրել են գողոնով բեռնված ավտոմեքենա
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 30-ին Արագածոտնի պարեկները Արուճ գյուղի դաշտամիջյան հատվածում ստուգման նպատակով կանգնեցրել են Շամիրամ գյուղի 33-ամյա բնակչի վարած «Մերսեդեսը», որի սրահում երկաթե խողովակներ կային:
«Վարորդը և համագյուղացի 24-ամյա ուղևորը պարեկներին հայտնել են, որ խողովակները գողացել են Արուճ գյուղի ամառանոցներից: Նրանք ձերբակալվել ու տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժին:
Տղամարդիկ և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասված է հաղորդագրության մեջ: