Արցախից տեղահանված 1300 ընտանիքի հատկացվել է միանվագ ֆինանսական աջակցություն
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն որպես սոցիալական պատասխանատվությամբ ընկերություն նախաձեռնել է Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայրենակիցներին օժանդակելու ծրագիր, որն իրականացվել է երկու փուլով։
Ընկերությունը աջակցության համար դիմած արցախցի 1300 ընտանիքի հատկացրել է միանվագ ֆինանսական օգնություն՝ 100 000-ական դրամ յուրաքանչյուր ընտանիքի համար։Ֆինանսական աջակցության ֆոնդը ձևավորվել էր «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատողների հանգանակություններից, ինչպես նաև Ընկերության աշխատողների արհեստակցական կազմակերպության կողմից հատկացված միջոցներից։
Ծրագրի առաջին փուլով՝ տեղահանված հայրենակիցներին օժանդակելու նպատակով, կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում էր տրամադրվել 600 ընտանիքի։Փոխհատուցումը նախատեսված է վեց ամիս ժամկետով, առաջնահերթությունը տրվել էր բազմանդամ և բազմազավակ ընտանիքներին։
Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն սեղմ ժամկետներում կազմակերպել էր Ընկերության հաշվեկշռում գտնվող «Կարին» հանգստյան տան ենթակառուցվածքների վերականգնումը ու շահագործումը՝ լրացուցիչ 45 տեղահանված ընտանիքների կացարաններով և կենցաղային անհրաժեշտ պայմաններով ապահովելու համար: