Արցախից տեղահանված 5 տղաների մայր 34-ամյա Իրինան մտահոգված է՝ հաջորդ ամիս նպաստ կստանա՞
«Լեռնային Ղարաբաղի Մարտակերտից բռնի տեղահանված 5 երիտասարդ տղաների մայր, 34-ամյա Իրինան, որն այժմ վարձակալությամբ բնակվում է Ուջան գյուղում, եկել է Երևան՝ պահանջելու երեխաների նպաստը։ Նա անորոշ է՝ հաջորդ ամիս և՞ս կստանա այդ նպաստը», - X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախից տեղահանված լրագրող Սիրանուշ Սարգսյանը, ով վավերագրում է տեղահանվածների պատմությունները։