Իրանում երկրաշարժ է գրանցվել
Իրանի Հարավային Խորասան նահանգում 4,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Mehr գործակալության փոխանցմամբ՝ այն տեղի է ունեցել Հարավային Խորասանի Սարբիշեհ քաղաքից 50 կմ հեռավորության վրա:
Հիշեցնենք՝ անցած հոկտեմբեր ամսվա ընթացքում Իրանում ավելի քան 1070 երկրաշարժ է տեղի ունեցել: