Ճակատ ճակատի բախվել են Mercedes-ն ու Lexus-ը. վիրավորներ կան
Հոկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր M3 ավտոճանապարհի 63 կմ հատվածում ճակատ ճակատի բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 39-ամյա Աշխեն Հ.-ի վարած Lexus մակնիշի, Արցախի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Ռազմիկ Վ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Գրել է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 2 վարորդները ու Lexus-ի ուղևոր, Երևանի բնակիչ 43-ամյա Փառանձեմ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած «Ապարան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել դաշտում:
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Աշխեն Հ.-ն աշխատում է «Գնթունիք» սուպերմարկետում՝ որպես հաշվապահ: