Որ ախտանշաններն են հուշում ստամոքսի քաղցկեղի մասին
Ուռուցքաբան Եվգենի Չերեմուշկինը «Վեչերնյայա Մոսկվայի» հետ զրույցում ներկայացրել է սնվելու ընթացքում ի հայտ եկող այն ախտանշանները, որոնք հուշում են ստամոքսի քաղցկեղի մասին։
Մասնագետի խոսքով՝ եթե սննդի ընդունման ընթացքում կամ դրանից հետո ի հայտ է գալիս զկրտոց ու ցավ, ապա հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, քանի որ նման ախտանշանները կարող են վկայել աղեստամոքսային տրակտի անանցանելիության կամ գրգռման մասին։
«Բացի այդ, բնորոշ է նաև ծանրության ու դառնության զգացումը»,- հավելել է բժիշկը՝ ընդգծելով, որ խոսքը հիվանդության զարգացման վաղ փուլերի մասին չէ, քանի որ նման ախտանշաններն ի հայտ են գալիս խնդրի խորացման պարագայում։
Այնուամենայնիվ վերոնշյալ ախտանշանների առկայության դեպքում մասնագետը հորդորել է անհապաղ դիմել բժշկին ու բուժզննում անցնել դրանց պատճառը հնարավորինս շուտ պարզելու և անհրաժեշտության դեպքում բուժումն սկսելու համար, փոխանցում է Mediahub-ը։