ՄԱԿ. Իսրայելի հարվածները փախստականների ճամբարին կարող են ռազմական հանցագործություն ճանաչվել
Իսրայելի օդային հարվածները Գազայում գտնվող Ջեբալիա փախստականների ճամբարին կարող են հավասարացվել ռազմական հանցագործությունների, քանի որ դրանք կարելի անհամաչափ համարել, հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը (OHCHR):
«Հաշվի առնելով Ջեբալիա փախստականների ճամբարին իսրայելական օդային հարվածների հետևանքով քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մեծ թիվը և ավերածությունների մասշտաբները, մենք լուրջ մտավախություն ունենք, որ դրանք անհամաչափ հարձակումներ են, որոնք կարող են հավասարեցվել ռազմական հանցագործության», - ասվում է OHCHR-ի X սոցիալական ցանցում հրապարակած գրառման մեջ: