Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը նոյեմբերի 3-ին կայցելի Իսրայել և Հորդանան։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։
Ըստ նրա, այցի շրջանակներում Բլինքենը կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի և Իսրայելի կառավարության այլ ղեկավարների հետ՝ տեղեկություններ ստանալու նրանց ռազմական նպատակների և այդ նպատակներին հասնելու ծրագրերի մասին։