Բայդենին հերթական անգամ մեղադրել են հանցավոր ուղով ստացած փողերի օրինականացման մեջ
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը հրապարակել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի անունով տրված 40 հազար դոլար արժողությամբ չեկի պատճենը, որը ներկայացնում է Չինաստանից ստացված ապօրինի ճանապարհով օրինականացված փողերը։
Հանձնաժողովի նախագահ հանրապետական Ջեյմս Քոմերը X սոցիալական ցանցում գրել է. «Չինաստանից 40 հազար դոլար ապօրինի լվացված փողերը հայտնվել են Ջո Բայդենի բանկային հաշվին անձնական չեկի տեսքով»: Քոմերը նաև հրապարակել է չեկի պատճենը, որը, ինչպես ասվում է, գտնվում է վերահսկիչ հանձնաժողովի մոտ: Փաստաթղթի համաձայն, որի իսկությունը դեռ չի հաստատվել Սպիտակ տան կողմից, 2017 թվականի սեպտեմբերի 3-ին Բայդենի անունով 40 հազար դոլարի չեկ է տրվել Սառա Բայդենի անունից, որը ներկայիս նախագահի եղբոր՝ Ջեյմսի կինն է։
Քոմերի պնդմամբ, այդ միջոցները ստացվել են 2017 թվականի ամռանը Չինաստանի կոմունիստական կուսակցության հետ կապված չինական մի ընկերության հետ կասկածելի գործարքի արդյունքում։ 5 միլիոն դոլարի միջոցներ չինական ընկերությունից փոխանցվել են Hudson West III համատեղ ձեռնարկությանը, որի հիմնադիրներից մեկը ներկայիս նախագահի որդին է՝ Հանթեր Բայդենը։
Դրանից հետո Hudson West III-ից 400,000 դոլար է փոխանցվել Owasco P.C.-ին, որը, Քոմերի պնդմամբ, ամբողջովին վերահսկվում էր Հանթերի կողմից: Այնուհետև Owasco P.C-ից 150,000 դոլարն անցել է Lion Hall Group-ին, որը, ըստ հանրապետականի, պատկանում է Ջեյմս և Սառա Բայդեններին: Վերջինս կանխիկացրել է 50 հազար դոլար և տեղադրել իր և ամուսնու անձնական հաշվեհամարին։ Որտեղից 40․000 դոլար որպես «պարտքի մարում» ուղարկվել է Ջո Բայդենին։