Վտանգը կա, որ ինչ-որ պահի Իսրայելը կարող է Իրանին հարվածել՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը. Սաֆրաստյան
Վտանգ կա, որ ինչ-որ պահի Իսրայելը կարող է Իրանին հարվածել՝ օգտագործելով Ադրբեջանի տարածքը, եւ կարծում եմ՝ Իսրայելի գլխավոր շտաբը նման ծրագրեր ունի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
«Իսրայելը ոչ միայն հետախուզական հնարավորություններ է ստեղծել Ադրբեջանի տարածքում, այլեւ լոգիստիկ հնարավորություններ են ստեղծվել: Իսրայելը կարող է օգտագործել Ադրբեջանի տարածքում օդանավակայանները: Բայց այս փուլում, կարծես, բոլորը կիսում են այն տեսակետը, որ պետք է փորձել կառավարելի շրջանակներում պահել պատերազմը»,- ասաց թուրքագետը: