Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին
Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 17-ին։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։ Նույն օրը տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ կկայանան նաև մի քանի մունիցիպալիտետներում, այդ թվում՝ մայրաքաղաք Բելգրադում։
«Մենք ապրում ենք դժվար ժամանակներում ողջ աշխարհի համար՝ գլոբալ մարտահրավերների, պատերազմների և հակամարտությունների ժամանակ, այն ժամանակ, երբ մենք բոլորս պետք է միավորվենք Սերբիայի Հանրապետության կենսական ազգային և պետական շահերը պահպանելու համար պայքարում», - ասել է Վուչիչը՝ ընտրությունների օրը հայտարարելուց հետո: