Վաչագան Ղազարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է․ փաստաբան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է՝ մեղսագրվող արարքը չկատարելու հիմքով:
Tert.am-ի հետ զրույցում լուրը հաստատեց փաստաբան Մհեր Հակոբյանը։
Նշենք, որ նրանց բոլորի նկատմամբ քրեական հետապնդումը հարուցվել էր բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար։ 2022 թվականի նոյեմբերի 21-ին խափանման միջոց էր կիրառվել բացակայելու արգելքը։