Արդարադատության նախարարը դժգոհ է քրեակատարողական հիմնարկների հետ կապված իրավիճակից
Նախորդ տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվել են 1,5 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, սակայն արդյունքները չարդարացան։ Այս մասին Ազգային ժողովում նոյեմբերի 1-ին 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
Նրա խոսքով, պահման նորմալ պայմաններ են ապահովվել միայն «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում։ «Շինարարությունը սկսվել է նաև կանանց և անչափահասների գաղութում՝ Աբովյանի քրեակատարողական հիմնարկում։ Եթե խնդիրներ չառաջանան, 2024 թվականին այն կհամապատասխանի միջազգային բոլոր չափանիշներին»,- վստահեցրեց Մինասյանը։
Նախարարի խոսքով, նոր քրեակատարողական հիմնարկի կառուցումից հետո իրավիճակը կփոխվի, այս նախագիծը լինելու է պիլոտային։ «Նախագծային աշխատանքներն ավարտելու համար հատկացվել է 168 մլն դրամ։ Մենք արդեն ծախսել ենք 78 մլն դրամ»,- ասաց գերատեսչության ղեկավարը: