«Իրավունք». «Քձիպը կրկնակի է վճարում». Ինչու են թալանել Տիգրան Արզաքանցյանի հետ ասոցացվող գործարանը
«Իրավունք» թերթը գրում է. «Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն` Հրազդանի Կաքավաձոր թաղամասում թալանել են «Ուժը հայրենյաց» կուսակցության նախագահ Տիգրան Արզաքանցյանի անվան հետ ասոցացվող գործարանը` «Լեռնային հարստություն» ՍՊԸ-ն:
Նշենք, որ նա այս ՍՊԸ–ում եղել է հիմնադիր բաժնետեր: Արզաքանցյանի մարդիկ լուրեր են տարածում, թե վերջինիս պատճառվել է ո՛չ ավել, ո՛չ պակաս 100 միլիոն դոլարի վնաս: Տեղացիներից «Իրավունք»-ին ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը:
Պարզվում է` թալանված գործարանը վաղուց չէր աշխատում, իսկ շենքի տարածքի պահպանությունը նախկինում բավական ուժեղացված պահպանվում էր: Սակայն Արզաքանցյանի կողմից աշխատավարձերը չվճարելու պատճառով տարածքի պահպանությունը հայտնվել էր բարձիթողի վիճակում: Տեղի ունեցածի շուրջ նույնիսկ կատակում են. «Քձիպը կրկնակի է վճարում»:
Նշենք, որ վերոնշյալ տարածքը ժամանակին որպես ավտոպարկ է ծառայել, իսկ ավելի ուշ` ոսկու հումքի վերամշակման գործարան»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում