Իրանի արտգործնախարարն Անկարայում կքննարկի Պաղեստինի հարցը
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանն այսօր կժամանի Անկարա՝ քննարկելու պաղեստինյան հիմնախնդիրը և վերջ դնելու պատերազմին, հայտնում է IRNA-ն։
Այցի շրջանակներում նա կհանդիպի իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ։
Նախօրեին Իրանի ԱԳ նախարարը Կատարում էր, որտեղ բանակցություններ էր վարել Կատարի էմիրի, վարչապետի ու արտաքին գործերի նախարարի, ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի և Թաիլանդի արտգործնախարարի հետ։
Գազայի հատվածում մարդկանց օգնությունը, շրջափակման վերացումը, հանցագործությանն ու պատերազմին վերջ դնելը, քաղաքացիական բանտարկյալների հարցը եղել են այս հանդիպումների ընթացքում քննարկված ամենակարևոր թեմաներից մի քանիսը։