Դավութօղլուի ուշագրավ հայտարարությունները` հայ-թուրքական հարաբերությունների ֆոնի ներքո
Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կապված են Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հետ: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղուն: Այս մասին գրում է ադրբեջանական vesti.az-ը՝ հղում անելով Habertürk թուրքական հեռուստատեսությանը:
«Եթե նույնիսկ Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեն, ապա առանց Հարավային Կովկասում խախաղության գործոնի' այդ հարաբերությունները ցանկացած պահի կարող են խաթարվել»,- շեշտել է Դավութօղլուն:
Նախարարը նաև հայտարարել է, որ այսօր տարածաշրջանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև ամուր կապեր են:
«Պաշտոնական Անկարան չի հանդիսանում այսպիսի իրավիճակի կողմնակից և դրական վերաբերվող: Եթե Հայաստանը միտք ունի դուրս գալ շրջափակումից, ապա նա պետք է ազատի Ադրբեջանի օկուպացված տարածքները»,- հայտարարել է Դավութօղլուն: