Տարօրինակ զգացողություն էր, երբ ես հեռացա Բարսելոնայից․ Մեսսի
«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ կցանկանար մասնակցել իր հրաժեշտի խաղին Կամպ Նոուում, քանի որ խաղացել է «Բարսելոնայում», որտեղ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։
Մեսսին «Բարսելոնայից» հեռացավ 2021 թվականի ամռանը՝ որպես ակումբի պատմության լավագույն ռմբարկու։
«Կարծում եմ, որ տարօրինակ զգացողություն էր, երբ ես հեռացա ակումբից: Լավ չէ, հաշվի առնելով այն ամենը, ինչ մենք միասին ենք անցել: Ես արժանի եմ մարդկանց հրաժեշտ տալու. «Բարսելոնան» իմ տունն է, ես սիրում եմ այս ակումբը և մարդկանց։ Եթե խաղը կայանա իմ պատվին, ես հաճույքով կմասնակցեմ դրան»,- Armsport-ի փոխանցմամբ՝ Մեսսիի խոսքերն է մեջբերում ESPN-ը։