ԱՄՆ-ում հայտարարել են ահաբեկչական հարձակումների սպառնալիքի մասին՝ կապված Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի հետ
ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյը հայտարարել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման ֆոնին ԱՄՆ-ում ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճի մասին։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, Ռեյն այդ մասին ասել է Սենատի հանձնաժողովի լսումների ժամանակ։ «Ահաբեկչական սպառնալիքի մակարդակն առանց այդ էլ բարձր էր ամբողջ տարվա ընթացքում, սակայն Մերձավոր Արևելքում շարունակվող պատերազմը բոլորովին այլ մակարդակի է բարձրացրել ամերիկացիների վրա հարձակումների սպառնալիքը»,- հայտարարել է ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենը:
Նախկինում Ռեյը հայտնել էր նաև, որ տեղեկություն չունի, թե ՀԱՄԱՍ-ը կարող է գործողություններ իրականացնել ԱՄՆ-ում, սակայն այդ հնարավորությունը չի կարելի բացառել։