Շնաձուկը հարձակվել է տղամարդու վրա
Ավստրալիայի հարավային ափին գտնվող Streaky Bay լողափում շնաձուկը կծել է տղամարդուն. նա ծանր վիրավորվել է։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Հարավային Ավստրալիայի նահանգի ոստիկանությունը։
Ինչպես նշել են վարչությունում, գիշատիչը հարձակվել է տղամարդու վրա մոտավորապես ժամը 10:30-ին Սթրեյկի Բեյ քաղաքային լողափում (գտնվում է Ադելաիդայից 700 կմ դեպի արևմուտք):
«Շնաձկան հարձակման մասին ահազանգից հետո դեպքի վայր են ժամանել շտապօգնության ծառայությունները։ Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածը ծանր վիրավորվել է», – հայտնել են ոստիկանությունից։
Մարդու վրա շնաձկների հարձակման այս դեպքը հինգերորդն էր Ավստրալիայում 2023 թվականին։ Նախկինում երկիրը շնաձկների հարձակման երկու դեպք գրանցել էր Հարավային Ավստրալիայում և ևս երկուսը՝ մայրցամաքի արևմուտքում: Երկու դեպքում զոհերը գիշատիչների հարձակումից հետո մահացել են՝ արյան մեծ կորստի պատճառով։ 2022 թվականին երկրում գրանցվել է մարդկանց վրա շնաձկների հարձակման 18 դեպք, որոնցից երեքը հանգեցրել են զոհերի մահվան։