Իբրահիմովիչը կարող է վերադառնալ Միլան որպես մարզիչ
«Միլանի» նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է վերադառնալ ակումբ՝ որպես մարզիչ։ Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Football Italia-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «ռոսոներիների» սեփականատեր Ջերի Կարդինալեն առաջարկ է արել շվեդին։ Նշվում է, Իբրահիմովիչը դիտարկում է առաջարկը, սակայն դեռ պատասխան չի տվել։
Իբրահիմովիչի համար գլխավորը ոչ թե պաշտոնն ու աշխատավարձն է, այլ ապրելակերպը։