Կողոպուտ կատարած երիտասարդը հայտնաբերվել և ձերբակալվել է
Հոկտեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցի հագուստի խանութից գողություն են արել:
Նշված հասցե մեկնած ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ մի երիտասարդ հափշտակել է դարակում դրված դրամապանակները և դիմել փախուստի: Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը կատարել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 22-ամյա բնակիչը: Նա Պռոշյան գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է Շենգավիթի բաժին, որտեղ խոստովանել է արարքը: Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն: