Արտահայտված մաշկային խնդիրներն աշնանը. Ինչպե՞ս պահպանել մաշկն առողջ և երիտասարդ
Թվում է, թե բոլորս լավ գիտենք՝ ինչպես խնամել մաշկը՝ ամենօրյա մաքրում, դիմահարդարում, խոնավեցում, արևապաշտպան քսուքներ և այլն, սակայն աշնանը կանոնները մի փոքր փոխվում են։ Մեր մաշկը լրացուցիչ ուշադրության կարիք է ունենում՝ կանխելու խնդիրների առաջացումը:
Մաշկային թիվ մեկ խնդիրը տարվա այս շրջանում մաշկի զգայունության, չորության և շերտավորման բարձրացումն է: Խոր աշնանն, արդեն, երբ սկսում ենք օգտագործել հիմնական ջեռուցման սարքերը, մաշկը դառնում է խոցելի, չոր և պատվում է անհարթություններով:
Կոսմետիկ պրոցեդուրաների մի քանի հավաքածուն թույլ կտա թարմացնել մաշկը այս դժվարին շրջանում՝ պիլինգ, բարձրորակ խոնավեցում, տարիքային ներարկումային միջոցներ և այլն՝ կախված մաշկի խնդրից և առանձնահատկություններից։
Այս պրոցեդուրաները թույլ կտան մաշկին «չգունաթափվել» և պահպանել երիտասարդությունը։
Հաջորդ խնդիրը մաշկի յուղոտ փայլն է.Աշնանային դեպրեսիան բավականին տարածված վիճակ է, որը հանգեցնում է տրամադրության հաճախակի փոփոխության և սթրեսի: Սա իր հերթին բացասաբար է անդրադառնում մաշկի վիճակի վրա՝ հորմոններ են արտազատվում, որոնք խթանում են մարմնի կողմից ճարպի հավելյալ արտադրությունը։
Կոսմետիկ դետոքս պրոցեդուրան կհեռացնի տոքսինները մաշկից։ Արդյունքում մաշկը ձեռք կբերի առողջ տեսք, կդառնա ավելի փայլատ, հյուսվածքը կբարելավվեն, իսկ դեմքը կստանա ավելի թարմ տեսք։
Բշտերի և սև կետերի առաջացում. մաշկը բավականաչափ արև չի ստանում տարվա այս շրջանում: Արդյունքում ավելանում է ճարպի արտազատումը, որը բարենպաստ միջավայր է բակտերիաների համար, որոնք էլ իրենց հերթին հրահրում են բշտիկների առաջացումը։
Դեմքի մեխանիկական և ուլտրաձայնային մաքրումը՝ որպես մաշկի ցանի կանխարգելիչ միջոց, կարող է ազատել տհաճ բարդություններից:
Մաշկի անփայլ երանգ. աշնանային այս խնդրի հիմնական պատճառը դեմքի մաշկի անբավարար խոնավացումն է կամ ալկոհոլային լուծույթ պարունակող կոսմետիկայի օգտագործումը: Տվյալ դեպքում, անհրաժեշտ է կիրառել մաշկը խոնավացնելու և սնուցելու ընթացակարգերի մի շարք: Բացի այդ, արդյունավետ է նաև կրիոլիֆթինգը, որն ապահովում է երիտասարդացնող ազդեցություն։
Մաշկի տուրգորի կորուստ. կարբոքսիթերապիան թույլ կտա կարճ ժամանակում վերականգնել մաշկի առաձգականությունն ու նրա գրավիչ տեսքը, փոխանցում է Aysor.am-ը։