Մեսիին 8 ոսկե մատանի են նվիրել
պորտային հագուստի գերմանական adidas ընկերությունը «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին նվիրել է ութ ոսկե մատանի՝ նշելու նրա ութերորդ «Ոսկե գնդակը»:
«Անհամար հիշողություններ, ութ մատանիներ, զրոյական կասկածներ»,- ասվում է ընկերության X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):
Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 30-ին, տեղի է ունեցել ֆրանսիական France Football ամսագրի՝ անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի մրցանակաբաշխությունը։ Քվեարկության արդյունքներով Մեսսին կարիերայում 8-րդ անգամ արժանացել է «Ոսկե գնդակի»։
Նախորդ մրցաշրջանում արգենտինացին ֆրանսիական Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 32 հանդիպում, որոնցում խփել է 16 գոլ և կատարել 16 գոլային փոխանցում։ Մեսսին Չեմպիոնների լիգայի յոթ խաղում դարձել է չորս գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Մեսսին Արգենտինայի հետ հաղթել է 2022 թվականի աշխարհի առաջնությունում։