«Արցախփոստը» աշխատանքներ է տանում սեպտեմբերի կենսաթոշակները և նպաստները տրամադրելու ուղղությամբ
Արցախի տեղեկատվական շտաբը գրում է․«Հարգելի՛ հայրենակիցներ, աշխատանքեր են տարվում, որ «Արցախփոստ» ընկերության միջոցով կենսաթոշակ և նպաստ ստացող քաղաքացիներն առաջիկայում հնարավորություն ունենան 2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակն ու նպաստը (բացառությամբ զինվորական կենսաթոշակի), ստանալ «Արցախբանկի» մասնաճյուղերից։
2023 թվականի սեպտեմբեր ամսվա կենսաթոշակների և նպաստների տրամադրման մասին կտեղեկացնենք հավելյալ»։