ՌԴ իրավապահները ձերբակալել են Վոլնովախայում 9 հոգանոց ընտանիքի սպանության մեջ կասկածվող 2 զինծառայողներին
Ռուսաստանի իրավապահները ձերբակալել են 2 պայմանագրային զինծառայողի, որոնք կասկածվում են Դոնեցկի մարզի Վոլնովախա քաղաքում 9 հոգանոց ընտանիքի սպանության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ քննչական կոմիտեն։
«Նախնական տվյալներով՝ հանցագործության շարժառիթ են հանդիսացել տարաձայնությունները կենցաղային հողի վրա», - հայտնել են քննիչները։
Երկու կասկածյալները Հեռավոր Արևելքից եկած զինվորականներ են։
Ինը հոգու մարմինները Վոլնովախայում հայտնաբերել են հոկտեմբերի 28-ին՝ հրազենային վիրավորումներով։ Զոհերի թվում կա 2 երեխա։
Ըստ РБК պարբերականի՝ հարևանները պատմել են, որ հոկտեմբերի 28-ին, գիշերը ժամը 2-ին սպանվածների տանը վիճաբանություն է եղել զինվորական համազգեստով անձանց հետ․ ընտանիքում այդ օրը ծննդյան տոն էին նշում։