«Ոչ մի բան աչքիս չի եկել, մենակ երեխեքս սաղ մնան»․ արցախցի ընտանիքի գաղթի ճամփան․ Sputnik Արմենիա
Արցախցի 3 եղբայրների ընտանիքներն իրենց ապագան պատրաստ են զրոյից սկսել Նոյեմբերյանի տարածաշրջանում, միայն թե աշխատանք լինի առօրյա կարիքները հոգալու համար, գրում է Sputnik Արմենիան։
4 ընտանիք՝ մեկ հարկի տակ․ այսպես արդեն մի քանի շաբաթ է՝ ապրում են Օլյա տատն իր 3 տղաների, 2 հարսի, 8 թոռան հետ Բագրատաշենում՝ իրենց հյուրընկալած ազգականի ընտանիքում։
«Հեշտ չէ, բայց ոչինչ. ինչքան հնարավոր կլինի, կարող են մնալ մեզ մոտ», - ասում է իր հարկի տակ 17 հոգու ընդունած տիկին Կարինեն։
Ինչ է տեղահանությունը, տուն կորցնելն ու կյանքը զրոյից սկսելը` ինքն էլ լավ գիտի։ 3 տարի առաջ՝ 2020 թվականին, իր ընտանիքն է նույն ճանապարհով անցել։
«Ես այստեղի աղջիկ եմ, բայց 13 տարի ապրել եմ Արցախում։ Պատերազմից հետո էլ հետ չգնացինք, բայց ուշք ու միտքս էնտեղ էին մնացել», - ասում է Կարինեն։
Օլյա տատը այս խոսքերի հետ խոր հոգոց է քաշում, հիշում հարազատ Ստեփանակերտը՝ աշխարհի ամենամաքուր ու սիրուն քաղաքը։
«Շատ գեղեցիկ քաղաք է, շատ, հիմա որ կադրերը նայում եմ, լացում եմ, չեմ կարում․․․»։
Ստեփանակերտից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին՝ ողբերգական պայթյունի օրը։ 2 օր ճանապարհ են եկել ու Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Բագրատաշեն հասել, որտեղ այս պահին արդեն 10-ից ավելի արցախցի ընտանիքներ են տեղավորվել։ Հայրենի Արցախում լիքը տուն են թողել, հիմա ամեն ինչ պետք է զրոյից սկսեն։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։