Տիգրան Աբրահամյանը կալանավայրում հանդիպել է Գրիգորի Խաչատուրովին և Մամիկոն Ասլանյանին. մանրամասներ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հանդիպեցի գեներալ Գրիգորի Խաչատուրովի և Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի հետ, ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Մամիկոնը դեռ բռոնզե դարից կալանքի մեջ է, իսկ գեներալի «նստած» լինելը իշխանությունը հետագայում դատարանում կփորձի «հիմնավորել» կալանավայրի պաշտպանության կազմակերման նկատառումներով:
Նարեկ Մալյանը, ով նույն հիմնարկում է, տեսակցությունների մասով սահմանափակում ունի, նրան հանդիպել հնարավոր չէ, երևի իշխանության համար հատուկ վտանգավորություն է ներկայացնում:
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ փակ է միակ կին քաղբանտարկյալի` Տաթև Վիրաբյանի առողջական վիճակը, ում տեսակցությունը իշխանությունը շարունակում է փակ պահել», - գրել է Աբրահամյանը։