«Ես այլևս կույս չեմ, նուրբ եղեք ինձ հետ». Սթիվեն Քինգի՝ Twitter-յան առաջին գրառումը
Ամերիկացի հայտնի գրող Սթիվեն Քինգը գրանցվել է Twitter-ում: Այս մասին հայտնում է Associated Press:
Առաջին հաղորդագրությունը հրապարակվել էր @StephenKing էջում: Սթիվեն Քինգի օգնականը հաստատել է, որ այդ էջն իրական է և պատկանում է հենց Քինգին:
Առաջին կես ժամվա մեջ նրա էջը հավաքել է 30 հազար հետևորդ: Նրա առաջին հաղորդագրությունը եղել է. «Իմ առաջին թվիթը, ես այլևս կույս չեմ, նուրբ եղեք ինձ հետ»: