Մեջիք Ջոնսոնը պատմության մեջ 4-րդ մարզիկն է, որը վաստակել 1 միլիարդ դոլար
«Լոս Անջելես Լեյքերսի» կազմում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) 5-ակի չեմպիոն Մեջիք Ջոնսոնը դարձել է պատմության չորրորդ մարզիկը, որին հաջողվել է վաստակել 1 միլիարդ դոլար, հաղորդում է Forbes-ը։
64-ամյա ամերիկացու կարողությունը գնահատվում է 1,2 միլիարդ դոլար։ Ավելի վաղ 1 միլիարդ դոլար և ավելի վաստակել էին NBA-ի 6-ակի չեմպիոն Մայքլ Ջորդանը, «Լոս Անջելես Լեյքերսի» առաջատար բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսն ու ամերիկացի գոլֆիստ Թայգեր Վուդսը։
Մեջիք Ջոնսոնը մասնաբաժին ունի «Վաշինգտոն Կոմանդերս» ամերիկյան ֆուտբոլի ակումբում, MLS-ում ելույթ ունեցող «Լոս Անջելես» ֆուտբոլային ակումբում, Բեյսբոլի գլխավոր լիգայի ներկայացուցիչ «Լոս Անջելես Դոջերսում» ու NBA-ի «Լոս Անջելես Սպարկս» կանանց թիմում, փոխանցում է Shantnews-ը։